13-ամյա ամերիկացին 2 տարում 4 գիտական աստիճան է ստացել
Կալիֆոռնիայի բնակիչ Ջեք Ռիկոն13 տարեկանում արդեն 4 գիտական աստիճան է ստացել:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, պատանին 11 տարեկանում ընդունվել է Կալիֆոռնիայի Ֆուլերթոն քաղաքի քոլեջը (Fullerton College): Երկու տարում նա հաջողացրել է չորս գիտական աստիճան ստանալ:
«Ես 13 տարեկան եմ և իհարկե չեմ ցանկանում ամեն ինչ վազելով հասցնել: Ես դեռ փորձում եմ գլուխ հանել այս ամենից, բայց ցանկանում եմ կենտրոնանալ ուսմանս վրա: Դա այն ամենն է, ինչ ուզում եմ անել»,- ասել է Ջեքը:
Նա պատրաստվում է ընդունվել Նևադայի համալսարան ամբողջական կրթաթոշակով և մտադիր է բակալավրի աստիճան ստանալ պատմության ոլորտում:










