Ֆրանսիացի գինեգործները մտադիր են 5000 շիշ շամպայն նվիրել առաջնագծում պայքարող բուժաշխատողներին
Ֆրանսիացի խաղողագործները հայտարարել են, որ մտադիր են շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ առաջնագծում մարտնչող բուժաշխատողներին՝ նրանց անվճար 5000 շիշ շամպայն տրամադրելով:
Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին երեքշաբթի հայտարարել են Ֆրանսիայի շամպայնագործների միության 600 անդամներ նախատեսում են շամպայնի շշերը առողջապահության ոլորտի աշխատակիցներին առաքել հունիսին:
«Շամպայնը հաջողության, համընդհանուր ուրախության և եղբայրական տոնախմբության խորհրդանիշն է: Այդ պատճառով ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր կյանքեր են փրկել և շամպայն նվիրել համանուն մարզի հիվանդանոցներին»,- ասվում է միության հաղորդագրության մեջ:









