«Ինչի՞ եք ճպըցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք, ճպցնելը ո՞րն է»․ Արարատ Միրզոյանը պատգամավորներին դիտողություն արեց դիմակը հանելու համար (տեսանյութ)
Հարգելի պատգամավորներ, հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, խնդրում եմ, շարունակեք կրել դիմակը: ԱԺ նիստի ժամանակ, դիմելով պատգամավորներին, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չե՞ք ուզում, դուրս եկեք, ճպցնելը որն է»,- ասաց Միրզոյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
Սամսոնյանն էլ արձագանքեց. «Ժամանակ առ ժամանակ օդ է պետք շնչել, պարոն Միրզոյան»:
«Հասկացա, ես տեսել եմ, որ Դուք վաղուց ժամանակ առ ժամանակ... ես հո դեսպոտ չեմ, տեսնում եմ, որ մարդիկ երբեմն հանում են դիմակը, բայց տեսա, որ երկարեց»,- հակադարձեց Միրզոյանը:










