Բրազիլիայում անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ)

10:10 • 27.05.20

Բրազիլիայում անվասայլակով համր հաշմանդամը խաղալիք ատրճանակով փորձել է թալանել թանկարժեք զարդերի խանութը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով բրազիլական JornalNH հրատարակությանը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Կանելա շրջանում:

Ուղեղի կաթվածով 19-ամյա կողոպտիչը խաղալիք ատրճանակը պահել է ոտքերով և վաճառողին գրություն է փոխանցել` պահանջելով իրեն տալ բոլոր փողերը:

Տեղի ունեցածը նկատել է պատահական անցորդը, որը ոստիկանություն է կանչել: Հարցաքննությունից հետո երիտասարդին տեղափոխել են ծնողների մոտ: Դեռևս պարզ չէ՝ արդյոք նա պատասխանատվության կենթարկվի, թե ոչ: