Սիրիայում պայթյուն է որոտացել թուրքական ռազմական շարասյան ընթացքի ժամանակ
Սիրիայի Իդլիբ նահանգի М-4 մայրուղով շարժվող թուրքական ռազմական ավտոշարասյան ընթացքի ժամանակ պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին:
Հաղորդվում է, որ կատարվածի հետևանքով կան վիրավորներ, սակայն չի նշվում, թե ովքեր են տուժողները: Տուժածներից ոմանց վիճակը գնահատվում է որպես ծանր:
Պայթյունի աղբյուր է դարձել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ճանապարհի եզրին:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:










