Թրամփը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Չինաստանի նկատմամբ կիրառվելիք նոր սահմանափակումների մասին. ТАСС

01:35 • 27.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացված ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների կիրառման մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Թրամփը մասնավորապես ասել է, որ առաջիկա օրերին հայտարարություն կանի՝ Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկման է ներկայացրել Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատ է ներկայացրել COVID-19-ի պատասխանատվության մասին օրինագիծը, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը կորոնավիրուսի բռնկման մասին ամբողջական հաշվետվություն չտա: