Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանումներ են նկատել
Խափանումներ են սկսվեր Twitter սոցիալական ցանցի աշխատանքում: Այդ մասին հայտնի դարձավ Downdetector օնլայն ծառայության միջոցով, հայտնում է ТАСС-ը:
Առավել ակտիվ այդ խափանման մասին հաղորդում են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Ճապոնիայում:
Ծառայության տեղեկություններով՝ օգտատերերի 49 տոկոսը խնդիրներ է նկատել iPhone-ով iPad-ով սոցցանցից օգտվելիս: Եվս 36 տոկոսը դժգոհել են կայքի աշխատանքի համար, 13 տոկոսը խնդիրների է բախվել Android օպերացիոն համակարգով հեռախոսներով:










