ԱՄՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները Լիբիայում

05:38 • 27.05.20

Ռուսաստանն ու Թուրքիան պետք է դադարեցնեն իրենց գործողությունները Լիբիայում: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆֆմանը, գրում է Интерфакс-ը:

«Մենք բոլոր գործող կողմերին, այսինքն՝ ռուսներին, թուրքերին և մյուսներին, խնդրել ենք դադարեցնել այնտեղ իրենց գործողությունները: Մենք ցանկանում ենք, որ Լիբիան լինի անվտանգ և կայուն»- ասել է Հոֆֆմանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Պենտագոնի ներկայացուցիչը պնդում է, որ ռուսները Լիբիա են ուղարկել «մոտ 14 ռազմական կործանիչ»:

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ Աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել էր, որ Մոսկվան իր կործանիչները Լիբիա է ուղարկել ռուս վարձկաններին աջակցելու համար, որոնք կռվում են մարշալ Խալիֆա Հաֆթարի բանակում՝ երկրի օրինական իշխանությունների դեմ: