Die Welt-ը հայտնել է Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով պարտված երկրի անունը
ԱՄՆ-ն տանուլ կտա Բաց երկնքի մասին պայմանագրի չեղարկման պատճառով, իսկ Ռուսաստանի համար գրեթե ոչինչ չի փոխվի: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ներկայացնում է ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև համագործակցության հնարավորություն և ամրապնդում է երկրների միջև թափանցիկություն և փոխադարձ վստահություն: Դրա չեղարկումը սպառնում է Եվրոպայի անվտանգության համար աղետալի լինել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը:
Պարբերականը գրում է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անհամաձայնություններ են առաջացել, և արդյունքում Նահանգները ռուս զինվորականներին արգելել է Հավայիի և Ալյասկայի օդային տարածքով թռիչք կատարել: Ռուսաստանը ամերիկացիների կողմից իրականացվող թռիչքների համար փակել է մուտքը Աբխազիայի, Հարավային Օսիայի, ավելի ուշ նաև Կալինինգրադի օդային տարածք:
Բացի դա, ԱՄՆ-ն ապօրինի էր համարել Ту-214ОН նոր հետախուզական ինքնաթիռում թվային նոր տեսախցիկների կիրառումը:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Թրամփը պայմանագրից դուրս գալու որոշում է ընդունել քննադատների ճնշման ներքո, որոնք հնարավոր են համարում արբանյակների օգնությամբ հսկողություն իրականացնելը և դժգոհում են Պենտագոնի կողմից Boeing WC-135-ում թվային տեսախցիկների բացակայությունից:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և դարձել Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը սառը պատերազմից հետո: Այն գործում է 2002 թվականից և թույլ է տալիս մասնակից երկրներին բացեիբաց տեղեկություն հավաքել միմյան զինված ուժերի մասին: Պայմանագիրը ստորագրել են 34 երկրներ:










