Առաջիկայում ԱՄՆ-ն Ռուսաստան կուղարկի թոքերի արհեստական օդափոխման սարքերի երկրորդ խմբաքանակը

02:08 • 27.05.20

Ռուսաստանի համար նախատեսված թոքերի արհեստական օդափոխման սարքերի երկրորդ խմբաքանակը այժմ արտադրության մեջ է և մայիս ամսին այն պատրաստ կլինի ուղակելուն: Այս մասին չորեքշաբթի РИА Новости-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Մնացած 150 ԹԱՕ սարքերը կպատրաստվեն արտադրողների կողմից և, ինչպես սպասվում է, ուղարկելու համար պատրաստ կլինեն ավելի ուշ՝ այս ամսին»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ սարքավորումներն արտադրվում են Կալիֆորնիայում  Vyaire Medical ընկերության կողմից: Դրանք փոխանցվելու են Պիրոգովի անվան կենտրոնին:

Այս շաբաթ ռազմական ինքնաթիռն արդեն փոխադրել է 50 սարքավորում, որոնք հետագա տեղաբաշխման նպատակով հասցվել են Պիրոգովի անվան կենտրոն:

Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը անվերադարձ Մոսկվային կտրամադրի ԹԱՕ 200 սարքավորում: