ԱՄՆ մայրաքաղաքում արգելել են Անկախության օրվա առթիվ տոնական քայլերթեր իրականացնել
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը չի թույլատրի հուլիսի 4-ին նշվող Անկախության օրը տոնական երթեր իրականացնել: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Մյուրել Բոուզերը:
Известия-ի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են քայլերթերի անցկացումը թույլատրել միայն հասարակական վայրերի բացման առաջին փուլում:
Այնուամենայնիվ, նշվում է, որ պարզ չէ, թե երթեր տեղի կունենա՞ն առանց քաղաքային իշխանությունների թույլտվության: Վաշինգտոնը գտնվում է Կոնգրեսի հսկողության ներքո, ինչպես նաև հանդիսանում է իշխանության դաշնային մարմինների շտաբ-բնակարանը, որոնք պարտավոր չեն ենթարկվել քաղաքապետին, գրում է РИА Новости-ն:
Բոուզերը նաև հաղորդել է չորեքշաբթի խանութների և հասարակական վայրերի աստիճանաբար բացման ծրագրի վերաբերյալ հայտարարություն անելու մասին: Ենթադրվում է, որ առաջին փուլը կմեկնարկի մայիսի վերջին:










