Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

10:30 • 28.05.20

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել. երկրում հաստատվել է վարակման 165 նոր դեպք: Անցած քսանչորս ժամում ապաքինվել և դուրս է գրվել 78 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք:

Ինչպես նշում է minval.az-ը, այս են փաստում կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալները:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 4568 և մահվան 54 դեպք: Ապաքինվել է 2897 մարդ:

Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 1617 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 280 663 թեստ: