Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը, եթե նրանք հանգստի ժամանակ կորոնավիրուսով վարակվեն

11:06 • 28.05.20

Կիպրոսի կառավարությունը խոստացել է փակել զբոսաշրջիկների բոլոր ծախսերը, եթե նրանք կղզում հանգստանալու ընթացքում կորոնավիրուսով վարակվեն, հայտնում է bbc.com-ը:

Կառավարությունը, մասնավորապես, խոստացել է փակել սննդի, բուժման և հոսպիտալացման հետ կապված բոլոր ծախսերը:

Նշվում է, որ կղզում հատուկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանձին հիվանդանոց կգործի:

Կիպրոսը մտադիր է հունիսի իննից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը: Սկզբնական շրջանում կթույլատրվրի սահմանափակ թվով երկրների քաղաքացիների մուտքը Կիպրոս: Նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն ու ապացուցեն, որ վարակակիր չեն:

Բացի այդ, զբոսաշրջիկները հանգստի ընթացքում պետք է հեռավորություն պահպանեն, դիմակ կրեն և չհավաքվեն մեծ խմբերով: