Հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարն ու նրա ամուսինը վարակվել են կորոնավիրուսով. նրանք արդեն բուժվել են (լուսանկար)
Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարն ու նրա ամուսինը` ռեժիսոր և դերասան Գիոմ Կանեն, վարակվել են կորոնավիրուսով: Հիվանդության մասին նրանք տեղեկացրել են միայն ապաքինվելուց հետո: Այս մասին գրում է Paris Match-ը:
«Տաքսի», «Ներգաղթյալը» և այլ ֆիլմերի 44-ամյա աստղի ու նրա 47-ամյա ամուսնու մոտ հիվանդությունը թեթև է անցել:
Նշվում է, որ ամուսինները հաճախ սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնել բժիշկներին, խոսել են հիվանդանոցների վիճակի մասին, սակայն մինչ այս երբեք չէին տեղեկացրել, որ իրենք էլ են վարակված եղել:











