«Ձեր աշխատանքները հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված են»․ Պուտինը շնորհավորել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

12:40 • 29.05.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նրա աշխատանքները ոչ տրիվիալ են ու պահանջված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի կայքում տեղ գտած շնորհավորական ուղերձին։

«Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ, Դուք միջազգային լայն ճանաչման եք հասել։ Կարևոր է այն, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը շարունակում են հետաքրքիր, յուրօրինակ և պահանջված լինել։ Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք եմ մաղթում»,-ասվում է շնորհավորական ուղերձում։

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։

Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

 

 

Георгий Франгулян: «Нужно объяснять на понятном людям языке ...

Путин отметил международное признание скульптора Георгия ...

Скульптор Георгий Франгулян показывает свой дом и мастерскую | AD ...