Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2595, Մոսկվայի մարզում՝ 757, Սանկտ Պետերբուրգում` 369, Նիժնի Նովգորոդի մարզում` 301 դեպք:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 138 մարդ:
Ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 405․843 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4693 մարդ, առողջացել է ավելի քան 171․000 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6․176․278 է, մահացել է 371․282 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










