Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի. Shamshyan.com

00:48 • 31.05.20

Մայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: