Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ. РИА Новости
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստիկանության հայտարարությանը:
«Այսօր առավոտյան, երբ խաղաղ ցույցերը սկսվեցին կենտրոնում՝ Մոնրոյի փողոցում, ավտոմեքենան ներխուժել է ամբոխի մեջ: Վարորդը անհապաղ ձերբակալվել է: Այս պահին տուժածներ չկան»,- նշվում է ոստիկանության թվիթերյան հայտարարության մեջ:
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ դեպքի հետաքննություն է տարվում:
Թալահասիի քաղաքապետը, խաղաղ ցույցի մասնակիցներին աջակցություն հայտնելով, ընդգծել է, որ ավտոմեքենան շարժվել է ոչ մեծ արագությամբ:










