Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Լոս Անջելեսում ցուցարարները վնասել են Տարանտինոյին պատկանող կինոթատրոնը

14:47 • 01.06.20

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Լոս Անջելեսում տուժել է Քվենտին Տարանտինոյին պատկանող New Beverly Cinema կինոթատրոնը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականը գրում է, որ բողոքի ակցիաների ժամանակ վանդալները ոստիկանների հասցեին հայհոյանքներ են գրել կինոթատրոնի պատերին:

Շինության ճակատային մասի վնասման մասին Twitter-ի իր էջում հայտնել է հաստատության տնօրեն Ջուլզ Մքլինը:

Մքլինը շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին քաջալերող խոսքերի համար և նրանց կոչ է արել «շարունակել բարի լինել»։

Հաղորդվում է, որ միջադեպի պահին կինոթատրոնը մի քանի ամիս չի աշխատել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին երկրում սահմանված սահմանափակումների պատճառով:

 

Tarantino's New Beverly Breaks Its Record With 50+ Sold-Out ...

Pulp Fiction in space': What will Quentin Tarantino's 10th and ...

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Լոս Անջելեսում ցուցարարները վնասել են Տարանտինոյին պատկանող կինոթատրոնը