Մարգո Ռոբին վերջին 5 տարում աշխատել է 19 ֆիլմի վրա՝ դառնալով Հոլիվուդի ամենաաշխատասեր դերասանուհին (լուսանկարներ)

14:09 • 04.06.20

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին վերջին հինգ տարվա ընթացքում աշխատել է 19 ֆիլմի վրա՝ դառնալով Հոլիվուդի ամենաաշխատասեր դերասանուհին, գրում է Daily Mail-ը։

PartyCasino-ի հետազոտությունների համաձայն՝ «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի 29-ամյա աստղը նկարահանվել է 15 լիամետրաժ ֆիլմում, երկու ֆիլմում ունեցել է փոքր մասնակցություն, մի ֆիլմում աշխատել է բացառապես որպես պրոդյուսեր և նկարահանվել է մեկ կարճամետրաժ ֆիլմում։

Ավստրալացի աստղի ամենանշանավոր դերերի թվում են՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Սկանդալ», «Մարիա. Շոտլանդիայի թագուհին» և «Ես՝ Տոնյան» ֆիլմերում կերտած դերերը։

Դերասանուհին նկարահանվել է նաև «Ինքնասպանների ջոկատը», «Գիշատիչ թռչունները», «Տարզանի լեգենդը» և այլ ֆիլմերում։

Մարգո Ռոբին ամենաաշխատասեր դերասանների և դերասանուհիների ցուցակում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ Նիկոլաս Քեյջից, Սեմյուել Լ.Ջեքսոնից, Բրեդ Փիթից և Ուիլ Ֆերելից հետո։

Prolific: Margot Robbie worked on 19 films in the past five years, making her Hollywood's hardest working actress. Pictured at the Oscars in Los Angeles on February 9All of the movie Margot Robbie has been in, ranked by critics ...Once Upon A Time In Hollywood, There Were Margot Robbie's 10 Best ...

Մարգո Ռոբին վերջին 5 տարում աշխատել է 19 ֆիլմի վրա՝ դառնալով Հոլիվուդի ամենաաշխատասեր դերասանուհին (լուսանկարներ)