«Չգիտեմ՝ սրանից հետո կարիերա կունենամ, թե ոչ, բայց գրողի ծոցը թող կորչի կարիերան»․ «Աստղային պատերազմներ»-ի աստղը միացել է Black Lives Matter շարժմանը (լուսանկարներ)

11:43 • 04.06.20

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի դերասան Ջոն Բոյեգան Black Lives Matter շարժմանն իր աջակցությունը ցույց տալու համար Լոնդոնի կենտրոնում գտնվող թագավորական պուրակում միացել է ցուցարարներին, որի ընթացքում հանդես է եկել հուզիչ ելույթով, գրում է Fox News-ը։

«Սևամորթների կյանքը միշտ էլ նշանակություն է ունեցել։ Մենք միշտ շատ կարևոր ենք եղել։ Մենք միշտ հաջողության ենք հասել՝ անկախ ամեն ինչից։ Իսկ հիմա ճիշտ ժամանակն է։ Ես չեմ պատրաստվում այլևս սպասել»,-ասել է 28-ամյա Բոյեգան։

Դերասանը հայտնել է, որ չափազանց «ցավոտ է» է բախվել ռասայական խտրականությանը՝ բացատրելով, որ ցույցերը ռասայական բռնության ենթարկված սևամորթների, այդ թվում՝ վերջերս ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի «ֆիզիկական արտահայտությունն են»։

«Նրանք ցանկանում են, որ մենք կազմալուծվենք»,- ասել է Բոյեգան՝ ցուցարարներին կոչ անելով զերծ մնալ բռնությունից։

«Լսեք, ես չգիտեմ՝ սրանից հետո կարիերա կունենամ, թե ոչ, բայց գրողի ծոցը թող կորչի կարիերան։ Այսօր խոսքը անմեղ մարդկանց մասին է»,- հավելել է դերասանը։

Star Wars' actor John Boyega led London Black Lives Matter ...Star Wars actor John Boyega lends voice to London Black Lives ...

«Չգիտեմ՝ սրանից հետո կարիերա կունենամ, թե ոչ, բայց գրողի ծոցը թող կորչի կարիերան»․ «Աստղային պատերազմներ»-ի աստղը միացել է Black Lives Matter շարժմանը (լուսանկարներ)