15-20 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի Ռեմբրանդտի՝ հարսնացուի ծնողներին տպավորելու համար ստեղծած կտավը (լուսանկարներ)

10:23 • 10.06.20

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել Ռեմբրանդտի վրձնին պատկանող հազվագյուտ ինքնանկարներից մեկը, որն ակնկալվում է վաճառել 15-20 միլիոն դոլարով, գրում է Luxury Launches-ը:

Աղբյուրը նկատում է, որ սա Ռեմբրանդտի քիչ ինքնանկարներից մեկն է, որը գտնվում է մասնավոր հավաքորդի մոտ:

Կտավը ստեղծվել է 1632թ., երբ նկարիչը 26 տարեկան էր: Ենթադրվում է, որ Ռեմբրանդտն այս ինքնանկարը ստեղծել է հարսնացուի ծնողներին տպավորելու համար:

Արվեստի այս գործը վերջին անգամ աճուրդի է հանվել 1970թ.:

Sotheby’s-ի աճուրդը կկայանա հուլիսի 28-ին:

15-20 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի Ռեմբրանդտի՝ հարսնացուի ծնողներին տպավորելու համար ստեղծած կտավը (լուսանկարներ)