Բոլիվուդի 34-ամյա դերասանին մահացած են գտել իր տանը

23:49 • 14.06.20

Բոլիվուդի մեծագույն աստղերից մեկին՝ Սուշանթ Սինգհ Ռաջպուտին, մահացած են գտել Մումբայի իր տանը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Մումբայի ոստիկանությանը, 34-ամյա երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել:

Ռաջպուտը հայտնի էր հեռուստատեսությամբ և բոլիվուդյան ֆիլմերում իր դերակատարմամբ: Շատերն են նրան հարգանքի տուրք մատուցել՝ տեղեկանալով դերասանի մահվան մասին, այդ թվում և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը վերջինիս բնութագրել է որպես «փայլուն երիտասարդ դերասան, որը չափազանց շուտ է հեռացել կյանքից»:

Նշվում է, որ Ռաջպուտի մահվանից օրեր առաջ կյանքից հեռացել էր իր նախկին մենեջերը:

Բոլիվուդի 34-ամյա դերասանին մահացած են գտել իր տանը