28 տարեկանում մահացել է K-Pop-ի աստղ Յոհանը (լուսանկարներ)
Մահացել է 28-ամյա հարավկորեացի երգիչ Յոհանը (Yohan)։ Այս մասին հաղորդում է Korea Times-ը։
KJ Music Entertainment գործակալությունը հաստատել է իր արտիստի մահը։ Մահվան պատճառը չի նշվում վերջինիս ընտանիքի խնդրանքով։
«Հունիսի 16-ին Յոհանը լքեց այս աշխարհը։ Հանգուցյալ Յոհանի ընտանիքն այժմ խորը սգի մեջ է։ Ընտանիքը խնդրել է, որ ԶԼՄ-ները հարգանքից ելնելով զերծ մնան Յոհանի մահվան պատճառների մասին շահարկումներից»,- երկրպագուներին հայտնել է KJ Music Entertainment գործակալությունը։
Երգչին կհուղարկավորեն հունիսի 18-ին՝ Սեուլում։
Յոհանը 2015 թվականին կարիերան սկսել է NOM K-Pop խմբում։ Խմբի բաժանումից հետո նա միացել է TST խմբին, որը նախկինում հայտնի էր որպես Top Secret։
Խումբն իր չորրորդ՝ Countdown ալբոմը թողարկել է 2020 թվականի հունվարին։













