Քրիստեն Ստյուարտը հանդես կգա արքայադուստր Դիանայի կերպարում
Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը նոր ֆիլմում կմարմնավորի արքայադուստր Դիանայի կերպարը:
Ինչպես հայտնում է Deadline-ը, կինոնկարը կխորագրվի «Սպենսեր»: Որպես ժապավենի ռեժիսոր հանդես կգա Պաբլո Լարիանը: Ֆիլմի սցենարիստ է նշանակվել Սթիվեն Նայթը:
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած կլինի 1990-ականների սկզբում տեղի ունեցած պատմությունը, երբ արքայադուստր Դիանան որոշել էր, որ պետք է ամուսնալուծվի, քանի որ իր ամուսնությունն արքայազն Չարլզի հետ չէր արդարացնում իրեն:
Աղբյուրի տվյալներով՝ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2021 թվականին:










