Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը հետաձգվեց (տեսանյութ)
15։02
Նիստին բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, ում երեք գործընկերները՝ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանն են միջնորդել ԲԴԽ ղեկավարություն՝ պնդելով՝ իր քաղաքական ձևակերպումներով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Այս հիմքով, ինչպես նաև այն հիմքով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր համակուրսեցին է եղել, իր ընկերն է, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Ռուստամ Բադասյանը հիմնավոր համարեց երկրորդ հիմքը, Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նույնպես։ Նիստն ընդմիջվեց և ԲԴԽ կազմը վերադառնալուց հետո հայտնեց, որ միջնորդությունը մերժել են։
14։36
Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։
14:30
ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Ազարյանի կարգապահական վարույթի գործով։
«Տիգրան Աթանեսյանը համարվում է իմ ընկերը, ավելին՝ ներկայումս հանդիսանում եմ նրա կրտսեր որդու քավորը, ավելին՝ Աթանեսյանը հանդիսանում է ավագ եղբորս քավորը և աշխատում են նույն փաստաբանական գրասենյակում։ Անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել կողմնակալության մասին, հետևաբար խնդրում եմ ընդունել ինքնաբացարկը»,- նշեց Պետրոս Մակյանը։
13:45
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդում մեկնարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։










