Իսպանիայում ձկնորսը գետում Սուրբ Աստվածամոր և Մանկան 700-ամյա քանդակ է գտել

06:11 • 21.06.20

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում ձկնորսը պատահաբար Սար գետում Սուրբ Աստվածամոր և Մանկան քանդակ է հայտնաբերել, որը մոտավորապես 700-տարեկան է, հաղորդում է The Guardian-ը:

«Ձկնորսության ժամանակ ոտքս սողաց քարի վրա ու նկատեցի, որ այն քառակուսի ձև ունի և շատ տարօրինակ է գետի սովորական քար լինելու համար, բայց երբ առավել ուշադիր նայեցի, նկատեցի պատկերված գլխաշորը, գլուխն ու հասկացա, որ արտասավոր մի բան եմ գտել», - իսպանական Voz de Galicia թերթի հետ զրույցում պատմել է տեղացի ձկնորս Ֆերնանդո Բրեյը:

Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի արվարձանով հոսող գետից մամռակալած քանդակը դուրս են բերել և տեղափոխել Ուխտագնացության թանգարան:

«Սուրբ Աստվածամոր ուսերի երկու կողմերում հրեշտակներ են քանդակված: Դրանք, իհարկե, բավական վնասվել են, բայց տարբերակել հնարավոր է, սակայն ո՛չ Աստվածամոր, ո՛չ էլ Մանկան դեմքերը չեն պահպանվել», - հայտարարել են քաղաքային իշխանությունները՝ նշելով, որ պատրաստվում են հանգամանորեն ուսումնասիրել գտածոն՝ դրա պատմամշակութային արժեքը պարզելու, ինչպես նաև՝ հասկանալու համար, թե որտեղից և ինչպես կարող էր այն գետում հայտնվել:

 

Իսպանիայում ձկնորսը գետում Սուրբ Աստվածամոր և Մանկան 700-ամյա քանդակ է գտել