«Գնացե՛ք գրողի ծոցն ու հերի՛ք է օգտագործեք երգս»․ Panic! At the Disco խմբի մենակատարը Թրամփից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը
Ամերիկացի երգիչ, Panic! At the Disco ռոք խմբի մենակատար Բրենդոն Ուրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից պահանջել է հանրահավաքների ժամանակ չօգտագործել իր երաժշտությունը։ Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում։
«Թրամփի նախընտրական շտաբ, գնացե՛ք գրողի ծոցն ու հերի՛ք է իմ երգն օգտագործեք»,- գրել է երաժիշտը։
Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ երաժիշտն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում չքվեարկել Թրամփի՝ «այդ հրեշի» օգտին, քանի որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը չի ներկայացնում ամերիկյան հասարակության իդեալները:
Նշենք, որ խոսքը խմբի ամենահայտնի երգերից մեկի՝ High Hopes երգի մասին է։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։










