Սերբիայում բողոքի ցույցեր են սկսվել նաև այլ քաղաքներում, տուժել են լրագրողներ. РИА Новости

06:28 • 09.07.20

Սերբիայի մի քանի քաղաքներում ընթացած բողոքի ցույցի ժամանակ լրագրողներ են տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ РТС հեռուստաալիքի լրագրողները հարձակման են ենթարկվել կորոնավիրուսի դեմ նոր միջոցառումներից դժգոհող ցուցարարների կողմից: Նովի Սադև քաղաքում չարագործները կոտրել են տեսախցիկը և վնասել օպերատորի ձեռքը, ևս մեկ օպերատոր տուժել է Նիշ քաղաքում:

Տուժածների, բերման ենթարկվածների վերաբերյալ այս պահին չի հաղորդվում: Սերբական ՆԳՆ-ն հրապարակել է անկարգությունների ընթացքում ոստիկանի տուժած լինելու մասին տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ցույցերը Բելգրադում սկսվել են երեքշաբթի երեկոյան, շարունակվել են նաև չորեքշաբթի: Հաղորդվում է, որ բացի մայրաքաղաքից, բողոքի ցույցեր են անցկացվել նաև սերբական այլ քաղաքում: