Bon Jovi խումբը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին
Bon Jovi խումբը հայտնել է, որ իր նոր՝ Bon Jovi 2020 ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 2-ին, հայտնում է NME-ն:
Սկզբնապես ալբոմի թողարկումը ծրագրվել էր մայիսի 15-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր:
Երաժիշտների խոսքով՝ kարանտինի ընթացքում ստեղծվել է ևս երկու նոր երգ՝ American reckoning-ը և վերջերս թողարկված Do what you can ստեղծագործությունը։
Ավելի վաղ Bon Jovi ռոք խումբը հայտնել էր, որ American reckoning ստեղծագործությունը նվիրված է Մինեսոտայում ոստիկանության աշխատակցի կողմից սպանված աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդին, որի մահը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։
«Ես վստահ եմ, որ արտիստի մեծագույն պարգևը մեզ հուզող խնդիրները բարձրաձայնելու համար իր ձայնն օգտագործելու ունակությունն է», - հայտնել էր խմբի մենակատար Ջոն Բոն Ջովին։
Հայտնի է նաև, որ Do what you can երգի բառերը գրվել է երկրպագուների բանաստեղծությունների հիման վրա։










