Մել Գիբսոնն ապրիլին հոսպիտալացվել է կորոնավիրուսով. դերասանին բուժել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով

12:37 • 24.07.20

Դերասան Մել Գիբսոնն այս տարվա ապրիլին մեկ շաբաթ հոսպիտալացված է եղել, քանի որ նրա մոտ կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել, գրում է The Guardian-ը:

Տեղեկությունը հաստատել է դերասանի անձնական ներկայացուցիչը՝ մանրամասնելով, որ Գիբսոնին բուժել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով:

«Ապրիլին նրա թեստը դրական պատասխան է ցույց տվել, ինչից հետո նա մեկ շաբաթ հիվանդանոցում է անցկացրել: Նրան բուժել են «Ռեմդեսիվիր»-ով, այնուհետև Գիբսոնը բազմաթիվ թեստեր է հանձնել, նրա օրգանիզմում հակամարմիններ են հայտնաբերվել»,-ասել է ներկայացուցիչը:

Պարբերականը հավելում է, որ Գիբսոնը կորոնավիրուսով վարակված միակ հոլիվուդյան աստղը չէ. ավելի վաղ հիվանդության մասին հայտարարել էին Թոմ Հենքսը, Ռիտա Ուիլսոնը, Իդրիս էլբան, Օլգա Կուրիլենկոն: