Տիմատին հայտնել է Black Star-ից հեռանալու մասին (լուսանկար)

14:33 • 27.07.20

Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, ռեփեր, պրոդյուսեր, գործարար Տիմատին (Տիմուր Յունուսով) հայտնել է Black Star երաժշտական լեյբլից հեռանալու մասին․ երգիչն այս մասին հրապարակում է արել ինսթագրամյան իր էջում։  

Երաժիշտն իր հեռանալը «20 տարի միմյանց հետ անցկացրած գործընկերների կշռադատված որոշում» է անվանել։

«Արտիստ Տիմատին այսօրվանից սկսած ամբողջական կատալոգով և ապրանքային նշաններով անկախ գործակալ է համարվում»,- ինսթագրամյան իր էջում գրել է երգիչը և պարզաբանել, որ Black Star-ի որոշ նախագծերում՝ այդ թվում և բուրգերների, ավտոլվացման կետերի, իր մասնաբաժինը պահելու է։

Երգիչը նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ գործունեության համար, խոսել անցած ճանապարհի մասին։ Երգիչը հայտնել է նաև, որ որպես մենակատար մեծ ծրագրեր ունի ապագայի համար, իսկ սեպտեմբերին լույս է տեսնելու իր սոլո ալբոմը։

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by 13 (@timatiofficial) on