HBO-ն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման մասին սերիալ կնկարահանի

23:49 • 29.07.20

Ռեժիսոր և «Օսկար» մրցանակի դափնեկիր Ադամ Մաքքեյը HBO հեռուստաընկերության համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին սերիալ կնկարահանի, հաղորդում է Deadline-ը:

Սերիալի սյուժեի հիմքում ընկած է լրագրող Բրենդան Բորելի The first shot («Առաջին ներարկումը») գիրքը, գլխավոր հերոսները կդառնան այն գիտնականները, որոնք փորձում են կորոնավիրոսի դեմ պատվաստանյութ ստեղծել։

Բորելը կլինի սերիալի համապրոդյուսերը: Դեռևս հայտնի չէ՝ ովքեր կխաղան գլխավոր դերերում։ Ֆիմի ռեժիսորի անունը նույնպես հայտնի չէ։