ՀՔԾ-ն մերժել է ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների դիմումը, կդիմեն Դատախազություն (տեսանյութ)

11:08 • 07.08.20

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը մամուլի ասուլիս են հրավիրել, որի թեման իրավապահ մարմիների գործելաոճն է:

Քաղաքական ուժերը կանդրադառնան ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին: