Հայտնի է՝ ով կդատի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

17:12 • 20.08.20

Հայտնի է՝ որ մրցավարական բրիգադը կսպասարկի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի՝ ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև կայանալիք եզրափակիչը:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել իտալացի մրցավար Դանիելե Օրսատոն: Նրան կօգնեն Լորենցո Մանգանելին և Ալեսանդրո Ջալատինին:
 
Հիշեցնենք՝ ՉԼ եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին Լիսաբոնում: