Այնթափ գյուղում իրար են բախվել Mercedes և BMW մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկը տեղափոխվել է «Մասիս» ԲԿ․ shamshyan.com

22:13 • 12.09.20

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08:50-ի սահմաններում Այնթափ գյուղում «Ժանյակ» գործարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գագիկ Վ.-ի վարած Mercedes և Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Մ.-ի վարած BMW մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խաչիկ Մ-ն մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու «Ժանյակ» գործարանի պատին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: