Սիրիայում ահաբեկիչները 3 բնակելի կետ են գնդակոծել
«Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգների բնակելի կետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Ալեքսանդ Գրինկևիչին:
«Գրանցվել է «Ջեբհատ ան Նուսրա ահաբեկչական կազմակերպության դիրքերից Հալեպ նահանգի Էրնազ, Բալա և Իդլիբ նահանգի Ջուբաս բնակելի կետերի 3 գնդակոծություն»,- հայտնել է Գրինկևիչը:
Նաև նշվում է, որ նախորդ օրվա ընթացքում Թուրքիայի կողմից կառավարվող, ապօրինի զինված խմբավորումների կողմից գնդակոծության դեպքեր չեն գրանցվել:










