Բելառուսի ընդդիմությունը հերքել է կանանց ակցիաներին արտասահմանից ֆինանսական աջակցությունը
Բելառուսում կանանց բողոքի ակցիաները չեն ֆինանսավորվում արտասահմանից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդին:
Երկրի պետական հեռուստառադիոընկերության Հեռուստալուրերի գործակալությունը շաբաթ տարածել է սյուժե այն մասին, որ PandaDoc IT-ընկերությունը, որի մինսկյան գրասենյակի 4 աշխատակիցներ ձերբակալված են մեքենայությունների մասին քրեական գործով, ֆինանսավորել է Բելառուսում կանանց ակցիաները:
Միևնույն ժամանակ, սյուժեում, հղում տալով իրավապահներին, հաղորդվում է, որ «դեռ 2018-ին ԱՄՆ պետդեօը փորձել է Մինսկում գրանցված կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի հաշվին փոխանցել մոտ 19 հազար դոլար, սակայն տրանշը արգելափակվել էր Բելառուսի հումանիտար գործունեության դեպարտամենտի կողմից, և այդ ժամանակ գործի է անցել PandaDoc ընկերությունը»:
Սյուժեի հեղինակները նկատում են, որ կենտրոնի հիմնադիրը, որի հետ ամերիկյան գրասենյակի կարգադրությամբ PandaDoc-ի մինսկյան բաժինը 12.5 հազար դոլարի պայմանագիր է կնքել և հասցրել է 3 հազար դոլար փոխանցել, ««Կանանց ուժ» շարժման ակտիվ կողմնակից է», որը աջակցում է Բելառուսում անցկացվող ակցիաները»:










