Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ. Известия

00:57 • 13.09.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցած 1 օրում մահացել է կորոնավիրուսով 14 մարդ: Այս մասինշաբաթ հաղորդել են կորոնավիրուսի մոնիտորինգի և հսկողության օպերատիվ շտաբից: 

Известия-ի հաղորդմամբ՝ այսպիսով, ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 4 982-ի:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի՝ սոցիալական զարգացման գծով տեղակալ Անաստասիա Ռակովան հաղորդել էր, որ վերջին 24 ժամում ևս 1143 պացիենտ մայրաքաղաքում ապաքինվել է կորոնավիրուսից: