Չինաստանը բնակչության զանգվածային պատվաստում չի իրականացնի

20:16 • 14.09.20

Պեկինի առողջապահության հարցերով ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանը զանգվածային պատվաստումներ չի իրականացնի իր բնակչության շրջանում, քանի որ «Քովիդ-19»-ը մեծամասամբ ավարտվել է երկրի տարածքում:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, զանգվածային պատվաստումներն անհրաժեշտ կլինեն մեկ այլ խոշոր բռնկման դեպքում միայն:

Երկրում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում և մահվան ոչ մի դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 90 107 դեպք, որից 4734-ը՝ մահվան ելքով: