Նման քննարկում եղել է. Լիլիթ Մակունցը՝ Արմեն Փամբուխչյանի` կառավարությունում պաշտոն ստանալու համար մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)
Չի բացառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով դիտարկմանը, թե լուրեր կան, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր է դնելու կառավարությունում պաշտոն ստանալու համար:
«Նման քննարկում եղել է, բայց ես կառաջարկեի մի փոքր սպասել, իրադարձություններից առաջ չընկնենք, եթե նման վերջնական որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք».-ասաց նա:
Հարցին, թե ում կողմից է եղել կոնկրետ առաջարկը, Լիլիթ Մակունցը կրկին կոչ արեց սպասել: «Այս պահին թույլ տվեք մանրամասներ չհաղորդել, երբ նման բան լինի, Արմեն Փամբուխչյանն ինքն էլ կտեղեկացնի»,-հավելեց նա:










