Ռուս զինվորականները Բելառուս կժամանեն՝ մասնակցելու սեպտեմբերի 16-17-ը կայանալիք զորավարժություններին
Ռուս զինվորականները սեպտեմբերի 16-17-ը ժամանեն Բելառուս՝ մասնակցելու «Սլավոնական եղբայրություն-2020» զորավարժություններին:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Իգոր Գրեմեշկևիչը:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսն առաջիկա մեկ տարում գրեթե ամեն ամիս համատեղ զորավարժություններ կիրականացնեն երկու երկրների տարածքում: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 14-ին Բելառուսում մեկնարկում են զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2019 թվականին և որոնք կշարունակվեն մի քանի օր:










