Երվանդ Խունդկարյանը՝ 84, Արթուր Վաղարշյանը՝ 86, Էդգար Շաթիրյանը՝ 85 ձայն․ԱԺ–ն ՍԴ 3 դատավոր ընտրեց (տեսանյութ)

12:54 • 15.09.20

ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը կայացավ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ներկայացրեց արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Այսպիսով՝ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:

Նշենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել էր երեք առանձին քվեաթերթիկ, որտեղ առանձին-առանձին նշված էին երեք թեկնածուների անունները և պատգամավորները պետք է քվեարկեին կողմ կամ դեմ։

Հիշեցնենք, որ Արթուր Վաղարշյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել էր ևս մեկ անգամ, սակայն այդ ժամանակ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը։

Մեկնաբանելով այս հանգամանքը՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ առաջին անգամ Արթուր Վաղարշյանըհամոզիչ չէր, այս անգամ պատգամավորներին կարողացավ ներկայացնել իր պատկերացումներն ու նրան ընտրեցին։