Բելառուսի Համակարգող խորհուրդը հայտնել է, թե քանի մարդ է ընդգրկված խորհրդի ընդլայնված կազմում. այն անցնում է մի քանի հազարը

02:13 • 15.09.20

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի ընդլայնված կազմում ավելի քան 5 հազար մարդ կա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով խորհրդի թելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրությանը:

«Հիմա խորհրդի ընդլայնված կազմում ավելի քան 5 հազար մարդ կա»,- նշվում  է հաղորդագրությունում:

Նշենք, որ Համակարգող խորհուրդը հերթական անգամ կոչ է արել «վերջ տալ բռնությանը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և անցկացնել նոր, արդար ընտրություններ»: