Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը. РИА Новости

00:17 • 15.09.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով ևս 13 պացիենտ է մահացել: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի հսկողության և մոնիթորինգի օպերատիվ շտաբը:

«Մոսկվայում մահացել է 13 պացիենտ, բոլորի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան է ստացվել»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ նշվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 5006: Նախօրեին հաղորդվում էր մահվան 11 դեպքի մասին: