Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 371 125-ը

01:37 • 15.09.20

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 371 125-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Կայքը նշում է, որ այդ մասին վկայում են բրիտանական կառավարության կայքում ներկայացված պաշտոնական տվյալները:

Մեկ օրում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վարակման 2621 դեպք: 

Ընդհանուր առմամբ, երկրում վիրուսի հետևանքով մահացել է 41 637 մարդ: