Թրամփը համարում է, որ գլոբալ տաքացումը ինքնուրույն կնահանջի

00:44 • 15.09.20

Գլոբալ տաքացումը կնահանջի ինքնուրույն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կսկսի ցրտել: Ուղղակի հետևեք: Չեմ մտածում, որ գիտությունն իրականում գիտի»,- ասել է Թրամփը  երկուշաբթի Կալիֆոռնիա նահանգի ղեկավարների հետ հանդիպմանը:

ԱՄՆ նախագահի խոսքերը տարածել է Սպիտակ տան լրատվության բաժինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Նահանգի հրշեջ ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին հանգստյան օրերին նահանգում մոլեգնել է 29 խոշոր հրդեհ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում կրակը ոչնչացրել է 4 հազար շինություն և այրել 1.2 միլիոն հա: Հրդեհների բռնկումը պատճառաբանում են կլիմայական փոփոխություններով: