Թրամփի նախընտրական շտաբը գովազդային արշավի համար ռուսական ինքնաթիռներով ու ինքնաձիգներով լուսանկար է օգտագործել. Politico (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ռուսական արտադրության ինքնաթիռների և ինքնաձիգների պատկերով գովազդ է օգտագործել, գրում է Politico-ն:
Սեպտեմբերի 8-12-ը համացանցում տարածվել է ամերիկացի զինվորականներին աջակցելու կոչով գովազդ, որում պատկերված են զինվորականներ՝ ինքնաձիգները ձեռքին, իսկ նրանց հետևում ինքնաթիռներ են պատկերված: Լուսանկարում նաև տեղ է գտել «Աջակցե՛ք մեր զորքերին» գրությունը:
Փորձագետները եկել են եզրակացության, որ լուսանկարում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռներ և ԱԿ-74 ինքնաձիգներ են պատկերված: Նրանց խոսքով՝ գովազդի համար համացանցից վերցված լուսանկար է օգտագործվել:











