Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է  ահաբեկիչների ներգրավվածությունը՝ այս անգամ փորձելով ներգրավել նաև Աֆղանստանից. Արծրուն Հովհաննիսյան

22:35 • 07.10.20

Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են կոնկրետ միայնակ՝ հենվլեով միայն մեր զինված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա: Այս մասին հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ շատ մեծ արագությամբ, շատերը կամավոր՝ չնայելով իրենց տարիքը ներկայացել են, զինվորագրվել են, կազմավորել են նոր զորամասեր, ստորաբաժանումներ և մարտի են նետվել և նրանց շնորհիվ են լինում մեր հաղթանակները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դաշնակիցներին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն,որովհետև մենք դրա կարիքը չուեննք, մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք  հաղթանակները տանում ենք:

«Մենք բոլոր տեղկեությունները ունենք, որոնք հաստատվել են թե ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և բացի Ռուսաստանի նշածից, ահաբեկիչների առկայության և կոնկրետ թվաքանակների մասին խոսվել է նաև այլ պետությունների կողմից և շատ հստակ նշվել են, որ կան ահաբեկիչներ մոտավոր թվաքանակաը՝ 3-4 հազար: Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է  ահաբեկիչների ներգրավվածությունը՝ այս անգամ փորձելով ներգրավել նաև Աֆղանստանից բերվելիք ահաբեկչական խմբավորումներով»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, երեկ բեմկումնային մարտեր են և դրա համար էլ կարող են մոտ ժամերին, կամ մաքսիում մոտ օրերին իր տրամաբանական ավարտին հասցվեն: Նա նշեց, որ կարճ ժամանակ անց մեր պատմության մեջ ոսկե և հաստ տառերով գրվելու են այս օրեր մարտական գործողությունները, հերոսությունները: