Տարածվող տեղեկությունը, թե կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊԲ

15:54 • 08.10.20

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել առ այն, որ մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։